News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում երկու տարեկան երեխան մահացել է լճակում խեղդվելով, մինչ նրա մայրը՝ Քլերը զբաղված էր իր անձնական գործերով։ 

2 տարեկան Ջոշուա Բարնետը զբոսնում էր այգում՝ տնից ոչ հեռու եւ խաղով ընկնելով՝ ընկել էր ջրամբարը։ Երեխայի մայրը այդ ժամանակ զբաղված էր. իր հեռախոսի վրա ուսումնասիրում էր Ֆեյսբուք սոցցանցի էջերը։   Ողբերգությունը պատահել է անցյալ տարի՝ Բեւեռլի բնակավայրում, հաղորդում է  The Guardian պարբերականը։

Երբ երեխան ընկել է լճակ, վայ-մայրիկը իր սմարթֆոնն էր ուսումնասիրում, բայց հետո ուշքի գալով փորձել է փրկել տղային։ Չնայած նրա բոլոր ջանքերին, որդին մահացել է հենց այդ օրը՝ բուժական հաստատությունում։ 

Դատարանը հաշվարկել է, որ մայրը մեղավոր է որդու մահվան համար եւ Մեծ Բրիտանիայի բնակչուհուն դատապարտել է  5 տարվա ազատազրկման։  Բացի այդ, քննիչները  իմացել են նաեւ ավելի վաղ տեղի ունեցած մեկ այլ դիպվածի մասին. երիտասարդ կինը Ջոշուային թույլ է տվել զբոսնել ճանապարհի մոտերքում եւ քիչ է մնացել, որ երեխան մեքենայի տակ ընկնի, տեղեկացնում է  Informing-ը։

Դատարանը հաշվի է առել բոլոր փաստերը եւ կարծիք է հայտնել, որ եթե կինն ապագայում երեխաներ ունենա, ապա ամենայն հավանականությամբ նրանց կվերցնեն մայրիկից եւ նրան կզրկեն ծնողական իրավունքներից, որովհետեւ նա ի վիճակի չէ նորմալ հետեւել երեխաներին։ Դատական մարմինների կարծիքով, վտանգավոր է որեւէ երեխայի թողնել այդ կնոջ հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ