Skype-ի օգտատերերը Microsoft-ից անվճար րոպեներ են ստացել։ Microsoft-ը սեպտեմբերի 21-22-ը տեղի ունեցած խոտանից տուժած բոլոր օգտատերերին որոշել է հատուկ առաքում ուղարկել։ Այդ անվճար րոպեները պոտենցիալ օգտատերերից ներողություն խնդրելու ձեւ է։ Նշենք, որ անվճար րոպեների ընդհանուր թիվը կազմում է 20 րոպե։ Դրանք հնարավոր է օգտագործել Microsoft-ից նամակ ստանալուց 7 օրվա հետո ընթացքում։ Դրանցով հնարավոր է զանգեր կատարել աշխարհի ցանկացած երկիր, հաղորդում է Dni24.Com-ը։
Հիշեցնենք, որ Microsoft-ը նաեւ պաշտոնապես ներողություն էր խնդրել իր օգտատերերից գլոբալ խոտանի համար։