News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում՝ «Տուն Դեպո» առեւտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է երթուղային ավտոբուսին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող «Հունդայի» մակնիշի 0133S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ` 1965 թ. ծնված Ա. Կ.) եւ «ԳԱԶ-24» մակնիշի 404 LS 68 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1972 թ. ծնված Մ. Պ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Ավտոբուսի ուղեւորը` 1983 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Մ. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Հ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ