News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը պարտավորվում է 2016 թվականին 23 մլն եվրո տրամադրել Հայաստանին՝ օժանդակելու համար բիզնեսի զարգացումը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբեր 12-ին, Երեւանում «ԱրմեԹեք» բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքով ԵՄ-ն Հայաստանի համար մատչում կապահովի ԵՄ 2 հիմնական ծրագրերին՝ որոնց ծավալը շուրջ  80 մլրդ եվրո է կազմում։

«Մեկը ձեռնարկությունների, մասնավորապես, ՓՄՁ-ների զարգացման ծրագիրն է, մյուսը՝ «Հորիզոն 2020»-ը։ Հայաստանը մի շարք հաջող պատմություններ ունի այս ոլորտում։ Մենք պետք է ավելի լավ հաջող պատմություններ ձեւավորենք։ Մյուս պահանջը օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումն է։ Պետք է այնպես անենք, որ այդ ընկերություններն իրենց զգան ինչպես տանը։ ԵՄ պատվիրակությունը մեծ դեր է ունեցել, որ առեւտրաարդյունաբերական պալատները եվրոպական բիզնես ասոցիացիա ստեղծեն, ինչը կօգնի բիզնեսի զարգացմանը»,-ընդգծեց ԵՄ դեսպանն ու հավելեց. «Սա է իմ ուղերձը եւ ԵՄ-ն պատրաստ է կանխիկ աջակցություն ցուցաբերել ձեռնարկություններին, մասնավորապես փոքր ձեռնարկություններին։ Մենք հավատում ենք, որ այս տնտեսությունն ավելի բաց ու մրցունակ կդառնա, եւ երիտասարդներին հնարավորություններ կտա։ Օժանդակելու ենք, որ ավելի շատ օտարերկրյա ներդրողներ գան Հայաստան ԵՄ երկրներից, ինչպես նաեւ այլ տարածաշրջաններից»։

Նշեն, որ Երեւանում այսօր մեկնարկել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը։ Այս տարի համաժողովի շրջանակներում Արցախում տեղի կունենա «ԱրմԹեք»-ի հատուկ նստաշրջան, ինչը նորություն է։

«ԱրմԹեք»-ի համաժողովները անցկացվում են մեկ տարի ԱՄՆ-ում, մեկ տարի՝ Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ