News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանը մահից առաջ ժառանգներին նոր ծրագրեր է կտակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օգոստոսի 31-ին մահացած բարերարի դուստրը՝ Նինա Հովնանյանը:

«Նոր ծրագրեր ունենք, որոնք պետք է կատարենք, սակայն միայն պայմանագրերի կնքումից հետո այդ մասին կբարձրաձայնենք»,- ասաց Նինա Հովնանյանը:

Նա հայտնեց, որ այսուհետ հոր գործունեությունն ինքն է շարունակելու: Հարցին, թե Հանրապետությունում տնտեսության վատթարացումն ինչ ազդեցություն է ունեցել Հովնանյան Ինթերնեյշնլի վրա, Նինա Հովնանյանը պատասխանեց. «Մենք առաջ ենք գնում, իհարկե, բոլոր բիզնեսներում էլ վայրիվերումներ լինում են, սակայն պետք է այնպես պլանավորել ամեն ինչ, որ կարողանալ դիմանալ: Մենք շարունակում ենք աշխատել, գործը մնում է գործ»:

Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանը մահացել է Երեւանում 2015թ. օգոստոսի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ