News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրիական Ինսբրուքսյան համալսարանի հոգեբանները դառը սննդի, մասնավորապես սեւ սուրճի նկատմամբ հակումը կապակցել են մարդու հոգեկան անհավասարակշռության հետ:

Հոգեբանները ցույց են տվել, որ դառը սնունդ՝ օրինակ սուրճի ու տոնիկի հաճախակի գործածման եւ մաքիավելիզմի ( լայն իմաստով ՝ մարդկանց շահագործելու ձգտման), սադիզմի ու նարցիսիզմի հակումների միջեւ որոշակի կապ կա, հայտնում է Lenta- ն:

Հետազոտության ընթացքում մասնագետները ուսումնասիրել են շուրջ 500 տղամարդու ու կնոջ հակումը քաղցր, աղի, դառը եւ թթու սննդի նկատմամբ : Մասնավորապես գիտնականները խնդրել են վեց կետից բաղկացած սանդղակով գնահատել շոկոլադե տորթի, բեկոնի, քացախի, ու շաղգամի այնպիսի մթերքների համը:

Դրանից հետո փորձի մասնակիցներին խնդրել են լրացնել չորս հարցաթերթիկ: Առաջին հարցաթերթիկն օգնում էր չափել ագրեսիվության, երկրորդը ՝ մաքիավելիզմի ու նարցիսիզմի մակարդակը, երրորդը բացահայտում էր մարդու լավագույն հատկանիշները ՝ անկեղծությունը, բարյացակամությունը, պատասխանատվությունը, նեյրոտիզմն ու մտավոր ունակությունները, իսկ չորրորդը՝ սադիստական հակումների դրսեւորվածության մակարդակը:

Դառը մթերքների ու մաքիավելիզմի, սադիզմի ու նարցիսիզմի նկատմամբ հակման կապից բացի հոգեբանները ցույց են տվել նաեւ հակադարձ կապը, որը շատ համոզիչ էր. սրտացավ ու մարդամոտ մարդիկ դառը սնունդ չեն սիրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ