News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանամերձ Բերդավան գյուղում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանի մոտ, պարզվել է, որ պարանոցի բարորակ գոյացություն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադելայի մայրը` Սոնա Ազատյանը, նշելով, որ Ադելան այժմ Բերդավան գյուղում է, նա ապաքինվում է:

Սոնա Ազատյանը տեղեկացրեց, որ 3 շաբաթից Ադելան պետք է մեկնի Մոսկվա՝ ճառագայթային բուժում ստանալու, որից հետո պարզ կլինի, թե ինչ բուժում  կստանա աղջիկը հետագայում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադելա Ազատյանը «Նաիրի» ԲԿ-ում վիրահատվելուց վեց օր անց դուրս էր գրվել:

Մոսկվա մեկնելու եւ ճառագայթային բուժում ստանալու համար Ադելային անհրաժեշտ է գումար: Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։

Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`

Ազատյան Սոնա

1930055397160100-AMD

1930055397160101-USD

1930055397160158-RUR

Կամ զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13:

Տպել
Ամենաշատ