News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայոց պատմության դառը էջը միայն հայերինը չէ. այն վերաբերում է ողջ մարդկությանը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։

Նա ընդգծել է, որ չկան լոկալ ողբերգություններ եւ ճգնաժամեր. դրանց դեմ անհրաժեշտ է գործել համաշխարհային մակարդակով։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ Երեւանը դարձել է այն տեղը, որին  բեւեռված է ողջ աշխարհի ուշադրությունը, քանի որ Ֆրանկոֆոնիան ընդգրկում է Ասիան, Աֆրիկան, Կենտրոնական, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպան, մեկ խոսքով՝ աշխարհի բոլոր մայրցամաքները։

«Մեզ հնարավորություն է տրվել կարծիքներ փոխանակել, քննարկել գործողությունների պլաններն ու ժամանակակից աշխարհում կայուն զարգացման ապահովման ռազմավարությունը, ֆրանկոֆոն երկրների ջանքերի ամրապնդումը։ Մենք աշխատում ենք նաեւ խաղաղության պահպանման, ճգնաժամերի կարգավորման, ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։ Հայաստանը այն երկիրն է, որտեղ պետք է խոսել այդ մասին։ Ցավոք, աշխարհում շարունակվում են մարդկության դեմ հանցագործությունները, եւ Ֆրանկոֆոնիայի երկրները կարող են հաստատել դա»,- ընդգծել է Միկայել Ժանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ