News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՏՏ ոլորտում առաջին քայլերն անող ընկերություններին` սթարթափներին, որոնք կներկայացնեն մրցունակ գաղափարներ, կտրվեն 10-15 հազարական ԱՄՆ դոլար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք» գործարար համաժողովում, լրագրողների հետ զրույցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը՝ հավելելով, որ այս ծրագիրն իրականացվում է համաժողովի շրջանակում կազմակերպված գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի մրցույթի շրջանակում:

Հարցին, թե այդքան գումարը բավակա՞ն է ընկերություններին գործունեություն սկսելու համար, նա պատասխանեց. «Սա սկզբունքային հարց է եւ պետք չի ձեռներեցին փչացնել գումարներով: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչու համար ենք աջակցում։ Դրա համար մենք ունենք երկու հիմնական ծրագիր, առաջին՝ բոլորովին նորաստեղծներին աջակցելու, որոնց գաղափարները դեռ պետք է փորձարկվեն: Դրանից հետո գալիս են արդեն ձեւավորված կազմակերպությունները, որոնք գործում են առնվազն 3 տարի, եւ նրանց տրամադրում ենք մինչեւ 50 հազար դոլարի դրամաշնորհ: Առաջին դեքում դու փորձարկման փուլում ես, ունես չհաջողելու 90 տոկոս հավանականություն, որտեղ 15 հազար դոլարը բավական գումար է»:

Հարցին, թե 50 հազար դոլարի չափով դրամաշնորհ տրվե՞լ է որեւէ կազմակերպության, Ենգիբարյանը պատասխանեց. «50 հազար դոլարի չափով դրամաշնորհ արդեն տրվել է 30 հատ, որոնցից 16-ը Գյումրիի ու Վանաձորի համար: Գյումրիում արդեն տեխնոլոգիական կենտրոնը կա ու նրանք շատ ակտիվ են գործում: Այս ծրագիրը կշարունակվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ