2015թ. նոյեմբերի 24-ից YanAir ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է բացում Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ։ Չվերթները իրականացվելու են ամեն երեքշաբթի եւ ուրբաթ Boeing 737 օդանավով (բիզնես եւ էկոնոմ դաս)։ Թռիչքներն իրականացվելու են «Կիեւ» միջազգային օդանավակայանից։
Մեկ ուղղությամբ թռիչքի նվազագույն սակագինը կազմում է 140 ԱՄՆ դոլար (Ուկրաինայի ազգային բանկի տվյալ պահի փոխարժեքով)։ Հետադարձով թռիչքը կարժենա 225 ԱՄՆ դոլար։