News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) համագումարը Լեռնային Ղարաբաղի իրադրության մասին բանաձեւ է ընդունել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մանուկյանը՝ հավելելով, որ բանաձեւի տեքստը կհրապարակվի առաջիկայում:

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 10-11-ը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարը, որին Ռուսաստանի բոլոր շրջաններից ավելի քան 350 պատվիրակ է մասնակցել: «Համագումարի արդյունքում վերընտրվեց Ռուսաստանի հայերի միության Խորհուրդը: Նախկինում որոշվել էր Խորհրդի նախագահություն ձեւավորել: Համագումարի երկրորդ օրը միաձայն ՌՀՄ նախագահ վերընտրվեց Արա Արշավիրի Աբրահամյանը»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ համագումարի ընթացքում Արա Աբրահամյանը մանրամասն պատմել է այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ռուսաստանում:

«Քննարկվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծության, ղարաբաղյան հակամարտության գոտում սադրանքների հետ կապված իրավիճակը: Որպես Ռուսաստանի քաղաքացի, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, մեզ նույնպես դա անհանգստացնում է: Այդ պատճառով, մենք եւս մեկ անգամ հայտարարությամբ դիմեցինք ադրբեջանական կողմին՝ կոչ անելով չխախտել համաձայնությունները, հակամարտության լուծումը չտանել ռազմական հարթություն, այլ հարցը լուծել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ընդգծեց Լեւոն Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ