News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Քալիֆորնիայի ամենախմող քաղաքի» կոչումը ստացել է Սանտա Մոնիկան: Այս մասին է վկայում RoadSnack կայքի անցկացրած հետազոտությունը:

Ցուցակը կազմվել է մի քանի գործոնների հիման վրա, այդ թվում հաշվի առնելով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող բարերի եւ գինու գործարանների, ինչպես նաեւ գինու խանութների քանակը: Հաշվի են առել նաեւ քաղաքներում ալկոհոլի պատճառով ամուսնալուծությունների մակարդակը:

Ալկոհոլային խմիչքի սիրահարների քաղաքների ցանկն այսպիսին է ստացվել. Սանտա Մոնիկա, Սանտա Բարբարա, Նապա, Փասադենա, Սակրամենտո, Նյուփորթ Բիչ, Օքլենդ, Լիվերմոր, Սանտա Մաթեո, Էլ Կահոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ