News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են: Սակայն նրանցից ոմանք մարզվել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարներում: ՆՏՎ հեռուստաալիքի փոխանցմամբ, այս մասին հաղորդել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի վարչությունում:

Վարչության տեղեկացմամբ, կասկածյալների առաջին հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նրանք ցանկանում էին ահաբեկչություն իրականացնել մոսկովյան մետրոյում կամ օդանավակայանում: Դրա համար նրանք 5 կիլոգրամանոց ռումբ են պատրաստել ամոնիումի նիտրատի հիմքով, որը պատրաստվում էին գործի դնել բջջային հեռախոսի օգնությամբ:

Կասկածյալներին ձերբակալել են հոկտեմբերի 11-ին: Հատուկ գործողության ընթացքում շենքի 120 բնակչի տարհանել են, ինչպես նաեւ անջատել են գազը՝ հնարավոր պայթյունից խուսափելու համար:

Ահաբեկչության նախապատրաստման փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով. «Ահաբեկչության նախապատրաստում», «Զենքի ապօրինի շրջանառություն» եւ «Պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ