News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ազդարարվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորման մասին: Այդ նախաձեռնությանը մաս են կազմում «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաեւ՝ «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանք երեկ տարածել են իրենց ռազմավարության եւ մարտավարության վերաբերյալ առաջին հայտարարությունը, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելով՝ պետք է հասնեն Սերժ Սարգսյանի ու Կառավարության հրաժարականին, ձեւավորեն ժամանակավոր կառավարություն, եւ անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Նպատակները միանգամայն ազնիվ են, մղումներն էլ՝ հայրենանվեր: Սակայն դրանք իրագործվելու կամ տապալվելու են ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում, ինչը պահանջում է պատասխանել հարցադրմանը՝ իսկ ո՞վ կարող է ամենաշատը շահել «Նոր Հայաստանի» հաղթանակից եւ տուժել նրա պարտությունից: Միանգամից ասենք՝ եթե «Նոր Հայաստանը» կարողանա հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա դրանից ամենաշատը շահելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նրան ոչ ոք չի կարող արգելել առաջադրել իր թեկնածությունն արտահերթ նախագահական ընտրություններում:

Ժամանակավոր կառավարություն, ժողովրդի վստահություն, եւ այլն, երկրորդական գործոններ են, քանի որ, եթե Քոչարյանը ստացավ նախագահական կառավարման մոդելը պահպանելու եւ առաջադրվելու հնարավորություն, ապա կարող է դառնալ ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունեցող թեկնածուն: Ոչ այն պատճառով, որ ժողովուրդը տենչում է նրա վերադարձը, այլ որովհետեւ, իշխանությունից բացի, նա է տիրապետում ընտրություններում «հաղթելու» ամենակարեւոր գործոնին՝ փողին, շատ փողին:

Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանին ընդամենը պետք է հասնել ընտրություններում առաջադրվելու հնարավորության, մնացածը տեխնիկայի հարց է: Այլ թեկնածու, ով կարող է ազնիվ ընտրապայքարում հաղթել ընտրություններում, չկա. Րաֆֆի Հովհաննիսյանն «աղոթել» է 2013 թվականի հաղթանակը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ առաջացած տարիքը թույլ չի տալիս մասնակցել ընտրություններում, իսկ այլ թեկնածուներ ընդհանրապես չեն երեւակվում:

Մի խոսքով, այն, ինչ ցանկանում է անել «Նոր Հայաստանը», ծառայելու է առաջին հերթին՝ Քոչարյանին: Դա ամենեւին չի նշանակում, որ այդ նախաձեռնության հետեւում Քոչարյանն է, որ ստվերային պայմանավորվածություն կա նրանց միջեւ: Ո՛չ, կրկին անգամ ո՛չ: Հակառակը՝ այդ ճակատում հավաքվածներից ոմանք Քոչարյանի ոխերիմ թշնամիներն են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ, ինչպես նշեցինք, քաղաքական իրողությունները: Իսկ «Նոր Հայաստանի» տապալման դեպքում տուժելու է հասարակությունը՝ ապրելով հերթական հիասթափությունը:

Այնպես որ, այս ճակատը, ըստ էության, փակուղային նպատակադրումներով է հրապարակ դուրս եկել. հաղթելու դեպքում՝ մեծացնել Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու շանսերը, պարտվելու դեպքում՝ հանրային ապատիան երկարաձգել եւս մի քանի տարով: Ստացվում է՝ ակամա աջակցություն կա՛մ երկրորդ, կա՛մ երրորդ նախագահին: Տխուր է, բայց փաստ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
Երթը Հայաստանի թուրքացման դեմ է...
Հայաստանում ցանկանում են հեղաշրջման փորձ կատարել եւ երկիրը վերածել գավառի. «ՔՊ»
Ներքաղաքական կյանքին միջամտության փորձեր են կատարվում...
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Երթը մեկնարկել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից։ Մինչեւ մայրաքաղաք Երևան մնացել է մոտ 40 կիլոմետր...
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
Ամենաշատ