News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հավանություն է տվել ամսագրի տպագիր տարբերակում լրիվ մերկ կանանց լուսանկարների հրապարակումը դադարեցնելու որոշմանը, գրում է The New York Times-ը:

Ամսագրի ներկայացուցիչները հայտարարել են, որ պարբերականը սեփական հաղթանակների զոհն է դարձել: Նրանց խոսքով, երբ համացանցի յուրաքանչյուր օգտատեր կարող է մեկ հպումով դիտել երեւակայությանը հասանելի սեքսուալ բնույթի ցանկացած լուսանկար, պարբերականի կողմից հին քաղաքականության շարունակումն անիմաստ է:

Այդ որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի մարտին: Ամսագիրը կշարունակի կանանց՝ գայթակղիչ դիրքերով լուսանկարների հրապարակումը, սակայն դրանք այլեւս չեն հայտնվի լրիվ մերկ վիճակում, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ