News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում բնիկ հնդկացիների ցույցերն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով։ Այս մասին հայտնում է «Տելետրասե» չիլիական լրատվական կայքը։

Ոստիկանության գնահատականներով՝ բողոքի ցույցին մասնակցել է 5 հազար մարդ։ Ցուցարարները պնդում են, որ Սանտյագոյի կենտրոնում հավաքված է եղել ավելի քան 15 հազար ցուցարար։ Ոստիկանությունը ջրցան  մեքենայով ցրել է ցուցարարներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ցույցը կազմակերպվել էր Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնագործելու տարեդարձին։ Չիլիի բնիկ ազգերի ներկայացուցիչները պահանջում են հարգել հնդկացիներին եւ վերադարձնել նրանց նախնիների հողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ