Գվատեմալայի Սանտա Կատարինա Պինուլա շրջանում սողանքի զոհերի թիվը հասել է 280-ի: Այս մասին հաղորդել է երկրի գլխավոր դատախազությունը: Տարբեր գնահատականներով, 40-300 մարդ համարվում է անհետ կորած:
Սողանքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի գիշերը: Շուրջ 125 տներ մնացել են հողի ու քարի մի քանի մետրանոց շերտի տակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 12-ին երկրի նախագահ Ալեխանդրո Մալդոնադոն հանդիպել է տարհանված բնակիչների հետ եւ խոստացել, որ մինչեւ տարեվերջ նրանց համար նոր տներ կկառուցվեն: Նա վստահեցրել է, որ իշխանությունները մտադիր են «շուրջ 200 տուն» կառուցել:
Ակնկալվում է, որ յուրաքանչյուր ընտանքի 50 քմ մակերեսով տուն կստանա: