News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանը երեք գործոնների պատճառով դուրս է մնալու Իրանի մասնակցությամբ նախագծերից։ Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ առաջին գործոնը ֆինանսական անկայունությունն է։ «Պատժամիջոցների կիրառումը կշարունակվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա գործընկեր երկրների նկատմամբ։ Հայաստանը ներդրումային առումով անհեռանկարային երկիր է։ Երկրորդ գործոնը քաղաքական անկայունությունն է։ Երրորդ գործոնը տարածաշրջանային հակամարտություններն են»,- ընդգծեց Սեդրակյանը։

Նա հավելեց, որ ներկայումս Սիրիայում Իսլամական պետության դեմ բացահայտ գործում են միայն քրդերը։ «Տարածաշրջանային անկայունության առումով հասկանալի է, որ Հայաստանն այդքան էլ կայուն երկիր չէ»,- նկատեց Անուշ Սեդրակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ