News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւորում է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»,-նշված է Նալբանդյանի հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՄ Խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր եւ համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու։ Որոշումը կայացվել է հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում, արտգործնախարարների մակարդակով։

 NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ԵՄ արտաքին գործերի եւ համագործակցության դեպարտամենտի մամուլի ծառայության աշխատակից Վիրժինի Բատտու-Հենրիքսոնը նշել է, որ այդ համաձայնագիրը կփոխարինի ԵՄ եւ Հայաստանի միջեւ ներկայիս Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ