News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներին լճում ձկնորսության արտոնագրի տրամադրումը ձգձգվում է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ թույլտվությունը դեռ հոկտեմբերի 1-ին պետք է տրվեր:

«Բնապահպանության նախարարն այդ ժամանակ երկրում չէր, հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 5-ը, սակայն այդ օրն էլ չտվեցին, հետաձգեցին մինչեւ հոկտեմբերի 15-ը»,- ասացին գյուղացիները:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը գյուղի լիճը 20 տարով տնօրինելու թույլտվություն է տրամադրել միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ընկերությանը: Իրավապահ մարմիններն արգելում են գյուղացիներին ձկնորսությամբ զբաղվել լճում: Օգոստոսի 10-ին գյուղացիների, ոստիկանների եւ բնապահպանության նախարարության աշխատակիցների միջեւ ընդհարում էր տեղի ունեցել

Վարդան Այվազյանը մինչդեռ հերքում է տեղեկությունները, թե գյուղացիներին արգելվում է լճում ձուկ որսալ

«Լիճը վարձակալված է, բայց ձկնորսության 50%-ը գյուղացիներին կմնա, իսկ մնացած 50%-ից ստացված շահույթը կծախսվի գյուղի զարգացման վրա», - հայտարարել էր ՀՀԿ-ական պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ