News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բաքվում ավելի քան հարյուր աշխատավորներ բողոքի ցույցի են դուրս եկել։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, բողոքի ակցիան կազմակերպել են Azərinşaatservis-ի աշխատակիցները։

Ցուցարարները պահանջում են ընկերության ղեկավարությունից մարել 5 ամսվա աշխատավարձերի պարտքը։ «Մենք արդեն 5 ամիս աշխատավարձ չենք ստացել։ Անձամբ ինձ ընկերությունը 3 հազար մանաթ է պարտք»,- ասել է ընկերության աշխատակից Մուսեիբ Մուսաեւը։

Մեկ այլ աշխատակցի խոսքով՝ ընկերությունը ընդհանուր առմամբ պարտք է 2.5 մլն մանաթ։

Նշենք, որ  մեկ մանաթը մոտավորապես մեկ դոլար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ