News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում վրաերթի հետևանքով մահացած 8 ամսական երկվորյակ եղբայրների պապը` Միքայել Հարությունյանը, հերքում է պաշտպանական կողմի հայտարարություններն այն մասին` իբր իրենք հանդիպել են մահացած երկվորյակների մոր` Աննա Հարությունյանի հետ, նրան դրամական փոխհատուցում տվել։  NEWS.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանը նաև ծիծաղելի համարեց պաշտպանական կողմի այն հայտարարությունը, թե տուժող կողմի բոլոր գործողություններն ուղղված են իրենցից գումար կորզելուն` նշելով, որ իրենք միայն պահանջում են օրենքի ամբողջ խստությամբ պատժել իրենց երեխաների մահվան պատճառ դարձած Ռազմիկ Ավետիսյանին:

«Իմ աղջիկը 8 ամսական 2 երեխա է կորցրել և նրանց նման հայտարարություններին անգամ չեմ էլ ուզում անդրադառնալ, ինձ նրանց կարծիքը չի հետաքրքրում, ինչ ուզում են, թող ասեն:  Բացարձակ իրենց հետ ոչ հանդիպել ենք,  ոչ էլ որևիցե կոնտակտի մեջ ենք եղել, որ հիմա էլ նման հայտարարություններ են անում: Ամենալավ դատավորը ժամանակն է, վերջում ամեն ինչ պարզ կլինի: Սպանություն է եղել, ես ուզում եմ, որ դատվի ու գնա նստի, ես այդ պահանջով գնալու եմ մինչև վերջ»,-ասաց Միքայել Հարությունյանը:

Դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց, դատավորը չէր ներկայացել։

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում  պաշտպանական կողմը հայտարարել էր, որ տուժող կողմի բոլոր գործողություններն ուղղված են իրենցից նյութական փոխհատուցում ստանալուն:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` 2015թ. փետրվարի 19-ին Երևանի 50-ամյա բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով Մարաշի Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ 40կմ/ժ արագությամբ ընթանալով վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ բարձրանալով մայթին` վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա 8 ամսական երկվորյակ որդիներին մահ պատճառելով:

Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է`ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ռազմիկ Ավետիսյանը կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ