Երեւանի Շահումյանի գերեզմանատնից այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժավելից թունավորմամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 34-ամյա Արսեն Հ.-ն:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ Արսեն Հ.-ի վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տվյալների` տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ ժավելի սպիրտ է խմել: Կատարվել է ստամոքսի լվացում:
34-ամյա Արսեն. Հ-ն այսօր կեսօրին զանգահարել է ընտանիքի անդամներին և հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու` Կիևյան կամրջից ցած նետվելով: Որոնումների արդյունքում նա հայտնաբերվել է Շահումյանի գերեզմանոցում, որտեղ նրա հարազատների շիրիմներն են: