«Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են, որ հետ են քաշվել Քունդուզ քաղաքի կենտրոնից՝ տեղի բնակիչների զոհվելուց խուսափելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Թալիբների նաեւ հայտարարել են, որ եթե իրենք մնային քաղաքում, դա կհանգեցներ խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածների եւ զինամթերքի ոչ ռացիոնալ օգտագործման:
Gazeta-ի փոխանցմամբ, նրանք, միաժամանակ, ասել են, որ անհրաժեշտության դեպքում կարող են կրկին գրավել քաղաքը: