News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին Մոսկվա այցելած Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Ռուսաստանին չեն հրավիրել ներառվել «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի կազմում: Հեռուստատեսային հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԻԱ Նովոստիի-ի փոխանցմամբ, նա ընդգծել է, որ իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցների հրապարակումները «կործանարար հետեւանքների» մասին, որոնք սաուդյան կողմը խոստացել է Ռուսաստանին Սիրիայում գործողությունների հետ կապված:

«Ո՛չ, դա ճիշտ չէ: Ես լսել եմ նաեւ որոշ աղբյուրների հայտարարությունների մասին, թե մեզ նախազգուշացրել են, որ «կործանարար հետեւանքներ» կլինեն: Ամենեւին էլ այդպես չէ: Խոսքը գործողությունների համակարգման անհրաժեշտության մասին է եղել: Հստակ հաստատվել է, որ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, որ մենք չենք պայքարում սիրիական հայրենասեր ընդդիմության դեմ: Հակառակը, մենք ցանկանում ենք սիրիական ընդդիմության հետ համակարգել մեր գործողություններն ու նրան օգնել վերադարձնել ահաբեկիչների գրաված տարածքները, ինչպես եւ օգնում ենք սիրիական կառավարական բանակին»,- հայտարարել է Լավրովը:

Նախարարի խոսքով, բանակցությունների ընթացքում ռուսական կողմը մանրամասն պարզաբանել է իր դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ