News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քաղաքական որեւէ նորություն այս ամառվա ընթացքում չգրանցվեց. ուշագրավ էր միայն ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետի երկարձգման մասին հայ-ռուսական պայմանագիրը։ Օգոստոսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Նշելով, որ ինքն ուրախ է այդ պայմանավորվածության համար, Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ ռուսական զինուժի ներկայությունն «այս դժվար ժամանակաշրջանում մեզ երաշխիք է տալիս չվախենալ թուրքից եւ հզոր ձեւով հակադարձել Ադրբեջանին»:

«Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունն ավելի կարեւոր է, քան պարզապես զենք ներկրելը»,-նկատեց Ժողովրդական կուսակցության նախագահը՝ ավելացնելով, որ ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարձգելու մասին հայ-ռուսական պայմանավորվածությամբ Ռուսաստանը կանխեց ԱՄՆ-ի՝ տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու նկրտումները։ «Իր այս քայլով Ռուսաստանը փակեց հարավային դարպասը՝ ցույց տալով ԱՄՆ-ին, որ նա անկարող է Վրաստանի տարածքով ՆԱՏՕ-ի ուժեր սփռել տարածաշրջանում։ Սրանով Ռուսաստանն օգնեց նաեւ Իրանին», -կարծիք հայտնեց Կարապետյանը։   

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության այն դիտարկմանը, թե Հայաստանն, անհրաժեշտության դեպքում, պետք է դուրս գա ՀԱՊԿ կազմից, Ժողովրդական կուսակցության նախագահը ընդգծեց, որ «այդ կուսակցությունը ամերիկյան նախագիծ է եւ շահագրգռված է, որպեսզի ամերիկյան առաջնայնությունները տարածաշրջանում ավելի կարեւոր լինեն, քան ռուսականը»: «Փաստ է, որ ամերիկյան նախագծերի մեջ ներառված ուժերը միշտ էլ արջի ծառայություններ են մատուցում»,- ամփոփեց Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ