News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատն այսօր` հոկտեմբերի 15–ին, վճիռ է կայացրել Փերինչեքը Շվեյցարիայի դեմ դատական գործի վերաբերյալ։ 

Դատավորները որոշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում եւ այդ հիմքով մերժել են Շվեյցարիայի հայցը։  

Որոշման մեջ նաեւ նշվում է, որ ՄԻԵԴ–ից չի պահանջվում սահմանել` արդյոք 1915թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանությունը կարող են բնութագրվել որպես Ցեղասպանություն, եւ որ ՄԻԵԴ–ը իրավասություն չունի այս հարցի վերաբերյալ իրավական ուժ ունեցող գնահատական տալ։

Նշենք, որ նախորդ` Ստորին պալատի որոշման մեջ Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում էր Հայաստանի Հանրապետությունը։ ՄԻԵԴ-ում մեր երկրի իրավունքները պաշտպանել են հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Ռամզի Կլունին, Թոբի Քոլիսը:

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։ Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։ Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ