News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը, ով լավ խաղաշրջան անցկացրեց երեւանյան թիմի կազմում, հուլիսից ի վեր որեւէ թիմում ընդգրկված չէ: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Բադոյանը պատմեց, թե որտեղ է եղել այս ամիսներին:

«Երկար ժամանակ է ես արդեն չեմ խաղում, շատ քչերն էին հետաքրքրվում, թե որտեղ եմ եւ ինչով եմ զբաղվում: Ես փորձաշրջան էի անցնում նորվեգական թիմում, բայց ինչ-ինչ պատճառներով տեղափոխությունս չստացվեց: Այնուհետեւ մեկնեցի Ռումինիա՝ ինձնով հետաքրքրվող ակումբ կար, բայց թղթաբանական խնդիրների պատճառով կրկին չստացվեց: Այժմ սպասման մեջ եմ, մի քանի քննարկվող տարբերակներ կան: Նաեւ սպասում եմ նոր առաջարկների: Հուսամ մոտ օրերս մի բան ստացվի»,-ասաց Բադոյանը:
Հիշեցնենք, որ Զավեն Բադոյանը «Փյունիկում» հանդես էր եկել փետրվար-հուլիսին: Նա 12 խաղում դարձել էր 10 գոլի հեղինակ:
Վերջին անգամ Բադոյանն ազգային հավաքական էր հրավիրվել հունիսին՝ Պորտուգալիայի հետ Երեւանյան խաղում:

Վերա Մարտիրոսյան/Vera&Football

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ