News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, բետոնե պանելի ընկնելու հետեւանքով մահացած 35–ամյա Ժորա Բոյմուշակյանը կաշվի նախկին գործարանի տանիքից է ընկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին գործարանի հարակից տարածքի բնակիչները։

Նրանց խոսքով` Ժորայի հայրը` Փանոս Բոյմուշակյանը թույլտվություն է ունեցել հին շենքի բետոնե պանելները հանելու եւ մոտ մեկ ամիս որդու եւ եւս մեկ բանվորի հետ ամեն օր շենքից պանելներ էր հանում եւ տեղափոխում։ Ողբերգական դեպքի պահին որդին եւ մյուս բանվորը` Բաբկեն Ղարսոյանը շենքի տանիքին են եղել, բետոնե պանելը ճաքած է եղել, փլուզվել է, ինչի հետեւանքով Բաբկենն ու Ժորան ընկել են տանիքից։ Պանելն ընկել է Ժորայի վրա, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է։ Բաբկենը ընկնելու հետեւանքով կոտրվածներ է ստացել եւ այժմ Մասիսի հիվանդանոցում բուժում է ստանում, նրա վիճակը կայուն է։

Տարածքի բնակիչների խոսքով` «Շտապօգնություն» դեպքի վայր չի եկել, Փանոսը անձամբ է մինչեւ փրկարարների ժամանումը իր սեփական կռունկով որդու վրայից հեռացրել պանելը, ապա նրան ու մյուս բանվորին իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Արարատ գյուղի բնակիչ Ժորա Բոյմուշակյանը ամուսնացած էր, մանկահասակ երեխա ուներ։

«Աշխատող մարդիկ էին, մինչեւ վերջերս դոմիկում էին ապրում, իրենց ուժերով տուն էին սարքել»,– պատմեցին ծանոթները։

Տուժած Բաբկեն Ղարսոյանը Մասիսի «Կայարան» թաղամասի բնակիչ է, երկու երեխա ունի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 11։25-ի սահմանում, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել է, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանն այժմ ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ