News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օրերս թուրքական Hürriyet Daily News-ը գրել էր այն մասին, որ որոշ հայ գործարարներ մտադիր են կարմիր միս (գառան, տավարի) արտահանել Թուրքիա, ինչը թույլ կտա բավարարել այդ երկրում աճող պահանջարկը։ Ըստ թուրքական թերթի՝ Ստամբուլում կայացած «Հնդկաստան-Թուրքիա-ԱՊՀ» համաժողովի ընթացքում նման հայտարարություն է արել, մասնավորապես, «Անտառակ» ընկերության տնօրեն Արայիկ Մակարյանը, իսկ ֆերմերների եւ կաշեգործների միության նախագահ Վլադիմիր Գալստյանը հայտարարել է կենդանի անասունների արտահանման իր մտադրության մասին։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով այդ հայտարարությունները, ասաց, որ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք նույնիսկ մեկ գլուխ անասուն չեն պահում։ «120-130 հազ. տոննա միս ենք արտադրում, սպառում ենք մոտ 200 հազ. տոննա։ Դեմ չեմ մեր արտահանումը զարգացնելուն, սակայն դա պետք է լինի լուրջ հաշվարկների հիման վրա»,- ասաց Ալավերդյանը։

Նշենք, որ Թուրքիայում տավարի միսը մի քանի անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում։ Այսպես՝ տավարի ոսկրոտ միսն արժե կգ-ը 12-18 դոլար, այնինչ Հայաստանում այն մոտ 6,2 դոլար է (2250 դրամ)։ Ուստի հայ մսագործների հետաքրքրությունը թուրքական շուկայի նկատմամբ պատահական համարել չի կարելի։ Սակայն հարկ է նշել, որ Թուրքիայում մսի վաճառքի նկատմամբ շատ խիստ վերահսկողություն կա։ Բավական է ասել, որ արգելվում է մսի վաճառքը բաց շուկաներում, դրանք պետք է վաճառվեն կամ սուպերմարկետներում կամ հատուկ մասնագիտացված խանութներում։ Երեւանյան շուկաների հարեւանությամբ գործող սովորական մսի «պասաժները» թուրքական քաղաքներում պարզապես օրենքից դուրս են եւ արգելված են։ Շատ խիստ սանիտարահիգիենիկ պահանջներ են գործում ոչ միայն մսի, այլեւ անասունների նկատմամբ։

Այսպես՝ արգելվում է անասուններին հակաբիոտիկ ներարկել, իսկ մորթի գնացող յուրաքանչյուր անասունից  փորձանմուշ է վերցվում։ Այս գործոններով էլ պայմանավորված է մսի թանկությունը թուրքական խոշոր քաղաքներում։ Այն հայ գործարարները, որոնք մտադրություններ ունեն դեպի Թուրքիա միս արտահանել, պետք է անպայման հաշվի առնեն այս սահմանափակումները, ինչի հետեւանքով մսի ինքնարժեքը բավական բարձր է ստացվում։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանը 2009 թ. Ներմուծել է 28 հազ. տոննա թռչնի միս, 10,8 հազ. տոննա տավարի միս, 5 հազ. տոննա խոզի միս։ Տավարի մսի ինքնաբավության աստիճանը 78 տոկոս է, ընդ որում վերջին 2 տարում այդ ցուցանիշը նվազել է 8 տոկոսով։ Խոզի մսի ինքնաբավության աստիճանը 54 տոկոսից նվազել է մինչեւ 27 տոկոս։ Սակայն ավելացել է հավի մսի ինքնաբավության աստիճանը՝ 16 տոկոսից մինչեւ 33 տոկոս, պայմանավորված վերջին 2 տարում հավաբուծության աննախադեպ զարգացմամբ։ Միայն ոչխարի եւ այծի մսի պարագայում է, որ Հայաստանն ունի 100 տոկոսանոց ինքնաբավություն, ավելին՝ ունի արտահանման ռեսուրս։ Ըստ Գ. Ալավերդյանի՝ Հայաստանը 2009թ.-ին 147 հազար ոչխար է արտահանել Իրան, իսկ ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում՝ 22 հազար գլուխ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ