News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորի դեմ պատժամիջոցներ են սահմանել՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հիտլերի կերպարով լուսանկարով մարզաշապիկով ելույթի համար:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին: Խոսքն իտալական «Հյուսիսի Լիգա» կուսակցության անդամ Ջանլուկա Բուոնանոյի մասին է, որը Volkswagen ընկերության ճակատագրի շուրջ ելույթի ժամանակ հանել էր վերնազգեստը՝ ցուցադրելով աղմկահարույց մարզաշապիկը:

Արդյունքում, ըստ LifeNews-ի, պատգամավորին 10 օրով հեռացրել են խորհրդարանական աշխատանքից: Պատգամավորը նաեւ պետք է տուգանք վճարի:

Դրանից հետո քաղաքական գործիչը Մերկելին Հիտլերի հետ է համեմատել հեռուստատեսային եթերում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ