News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում երիտասարդների միջեւ վիճաբանությունը կենցաղային հողի վրա է բռնկվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի ռեգիոնալ բաժանմունքի նախագահ Արկադի Դալարյանը:

Նրա խոսքով, դիմակներ հագած մարդիկ մտել են ավտոսերվիս ու կրակել այնտեղ գտնվողների վրա: Հրազենային վնասվածք ստացած 7 մարդու հիվանդանոց են տեղափոխել: «Նրանցից մեկը՝ ավտոսերվիսի սեփականատեր Արթուր Սարգսյանը, մահացել է, իսկ երկուսի վիճակը կայուն ծանր է: Տեղական իշխանությունները՝ ի դեմս Առողջապահության նախարարության, բժիշկների, անում են հնարավոր եւ անհնար ամեն ինչ տուժածներին օգնելու համար: Մենք որեւէ ազգային նշան չենք տեսնում այստեղ: Իրականում այդ ամենը կենցաղային հողի վրա է կատարվել»,- շեշտել է Դալարյանը: Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի ռեգիոնալ բաժանմունքի ղեկավարը վստահեցրել է, որ իրենք արդարացի հետաքննություն են պահանջելու ու հետամուտ են լինելու, որ այս իրավիճակից ելք գտնվի առանց նոր միջադեպերի ու ճգնաժամի:

«Հարուցված է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: Գործով զբաղվում են բոլոր իրավապահ մարմինները: Տեղեկություն կա մեկ ձերբակալվածի մասին, բայց այն դեռ հաստատված չէ»,- հավելել է Արկադի Դալարյանը:

Քրեական ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Բաշքիրիայի Սալավաթ քաղաքում: Անհայտ մարդկանց մի խումբ՝ դիմակներ հագած, մոտեցել է Սեվերնայա փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին ու կրակել յոթ մարդու վրա: Հարձակման զոհերն են դարձել տեղական գործարարն ու նրա ընկերները, որոնք բոլորը հիմա հիվանդանոցում են: Տուժածներին են Ա. Ոսկանանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը ( գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ), Ա. Ավետյանը          (վերակենդանացման բաժանմունքում է), Ա. Ակուլյանը ( վերակենդանացման բաժանմունքում է) : Ավտոսերվիսի տերը՝ Ա. Սարգսյանը, մահացել է Սալավաթի քաղաքային հիվանդանոցում՝ գլխին ստացած հրազենային վնասվածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սոչի չվերթի կործանումից 18 տարի է անցել
113 մահացածների թվում են Հայաստանի 85, Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայից մի կին և Վրաստանից մի տղամարդ...
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Ամենաշատ