News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Սենատի կայքը:

Հոկտեմբերի 29-ին ընդունված բանաձեւում ասվում է.

«Պարագվայի Հանրապետության Սենատը ճանաչում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով հիշատակելով մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության 100-րդ տարելիցը»:

Ավելի վաղ սենատորներին ուղերձով դիմել էր Սենատի պատվավոր նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը: Նրա հայտարարության մեջ ասված է.

«Ապրիլի 24-ին լրացավ հայ ժողովրդի կոտորածի արշավի 100 տարին, որը սկսվեց 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ տեւեց մինչեւ 1923 թվականը, եւ որը դարձավ մարդկության պատմության մեջ ամենադաժան եւ ամոթալի իրադարձություններից մեկը: Այն ժամանակների Թուրք-օսմանյան կայսրությունը տասնյակ քաղաքներում, որտեղ խաղաղ ապրում էին տարբեր ժողովուրդներ, սկսեց կոտորել եւ տեղահանել հայ բնակչության մեծ մասին: Սպանում էին ամբողջ ընտանիքների: Զոհերի թիվը գնահատվում է առնվազն 1.5 մլն:

Փրկվածները ենթարկվեցին զանգվածային տեղահանության: Դա հանգեցրեց քաղցի եւ հիվանդությունների հետեւանքով նոր զոհերի:

Քաղաքականությունը, որը հայտնի է որպես հայոց ցեղասպանությունը, այսօր հերքվում է թուրքական կառավարության կողմից: Ամեն դեպքում, ժամանակակից Թուրքիայի հայրը՝ Քեմալ Աթաթուրքը, 1920 թվականին զանգվածային սպանությունների ակտն ամոթալի է ճանաչել:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Նրանց թվում Հարավային Ամերիկայում Արգենտինան, Բոլիվիան, Չիլին, Ուրուգվայը եւ Վենեսուելան, ինչպես նաեւ բազմաթիվ եվրոպական երկրներ, հանդես են եկել հռչակագրերով: Վերջերս նման բանաձեւ ընդունեց նաեւ Եվրախորհրդարանը: Գերմանիան, որն ավանդաբար սերտ կապեր ունի Թուրքիայի հետ եւ որը բացահայտորեն չէր օգտագործում «ցեղասպանություն» բառը, դա արեց ապրիլին:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այդ ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի առիթով հիշատակեց հայերի զանգվածային սպանությունների մասին՝ դրանք անվանելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Մենք՝ պարագվայցիներս, սեփական պատմությունից գիտենք, թե ինչ է ժողովրդի կոտորածը եւ որքան կարեւոր է, որպեսզի մարդկության դեմ այդ հանցագործությունները չմոռացվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ