News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է  327,5 մլն դոլար, որից 220 մլն դոլարն ուղղակի ներդրումներ են։ Օգոստոսի 31-ին նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:

2009 թ. առաջին կիսամյակի համեմատ՝ օտարերկրյա ներդրումներն ավելացել են 4,9 տոկոսով, սակայն ուղղակի ներդրումները պակասել են 10,6 տոկոսով։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկերը՝ ընդհանուր ներդրումների մեջ 35 տոկոսը բաժին է ընկնում այդ երկրին։ Ռուսական ներդրումների առյուծի բաժինը՝ 70,2 մլն դոլար, բաժին է ընկնում էներգետիկային եւ, հավանաբար, հիմնականում իրականացվում է «Հայռուսգազարդի» միջոցով։ Հատկանշական է, որ էներգետիկայի ոլորտում ներդրումների ծավալով Ռուսաստանից շատ քիչ է հետ մնում Նիդերլանդները, որն իրականացրել է 60 մլն դոլարի անուղղակի ներդրում։ Սակայն խնդիրն այն է, որ չի հաջողվում ճշտել, թե այդ ինչ ընկերություն է եւ կոնկրետ որտեղ է իրականացրել այդ ներդրումները։ Համենայնդեպս՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում դրանից տեղյակ չեն։

Ռուսական ներդրումների երկրորդ գլխավոր ուղղությունը հեռահաղորդակցությունն է, ուր գործունեություն են ծավալում ռուսական կապիտալով աշխատող 2 ընկերություններ «Արմենտելը» եւ «Ղ-Տելեկոմը»։ Ընդհանուր առմամբ՝ հեռահաղորդակցության ոլորտի օտարերկրյա ներդրումները կազմել են 109 մլն դոլար, որը 24 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Այդ ներդրումներից 67,5 մլն դոլարը բաժին է ընկնում «Օրանժ-Արմենիային», որն ավարտին է հասցնում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները, ինչը մյուս ընկերությունների կողմից կատարվել է նախորդ տարիներին։ Հենց «Օրանժ-Արմենիայի» այդ ներդրումների շնորհիվ էլ Ֆրանսիան վերջին 2 տարիներին դարձել է Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ խոշորագույն ներդրողը։ Ի դեպ՝ այս տարի հեռահաղորդակցության ոլորտում որպես ներդրող առաջին անգամ հայտնվել է Ավստրիան, սակայն ներդրման ծավալը չնչին է։

Հայաստանի երրորդ խոշոր ներդրումային գործընկերը Արգենտինան է՝ շնորհիվ օդային տրանսպորտի, գյուղատնտեսության եւ կապի ոլորտներում Էդուարդո Էռնեկյանի ներդրումների։ Հարկ է նշել, որ հայկական գաղթօջախներ ունեցող մյուս երկրների ներդրումային ակտիվությունը Հայաստանում մեծ չէ եւ նույնիսկ նվազման միտում ունի։ Այսպես՝ ԱՄՆ-ը 2010 թ. առաջին կիսամյակում իրականացրել է 12,5 մլն դոլարի ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,6 տոկոսով։ Մոտ 8 անգամ նվազել են Իտալիայի ներդրումները՝ կազմելով ընդամենը 3,6 մլն դոլար։

Հարկ է նշել նաեւ, որ բավական պասիվ են նաեւ մեր հարեւան երկրները։ Իրանի եւ Թուրքիայի վերաբերյալ տվյալներն ընդհանրապես բացակայում են, իսկ վրացի գործարարների ներդրումն այնքան չնչին է, որ կարելի էր այդ մասին նույնիսկ չնշել։

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ