News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին ժամը 11-ին Հայաստանի Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են կազմակերպվելու ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի վերաբերյալ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, նման որոշում է ընդունվել օգոստոսի 31-ին  ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու  ԱԺ մարդու   իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահել են հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ