News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պարագվայի Սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ որոշման ընդունումը վկայում է, որ երկրի քաղաքական լայն շրջանակներում հավատում են արդարադատությանը եւ մարդու իրավունքներին։  Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Դաշնակցության անդամ, Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովյան   երկրների հանձնաժողովի փոխ-նախագահ Մարիո Նալբանդյանը, որն ակտիվորեն մասնակցում է Հարավային Ամերիկայում  Հայ դատի գրասենյակի գործունեությանը։ 

Դա, նրա խոսքով, այն մասին է վկայում, որ Պարագվայում գիտակցում են՝ հայ   ժողովուրդը ոչնչացման է ենթարկվել պետական մակարդակում մշակված պլանով։  «Պարագվայում գիտակցում են, որ մենք կարող ենք հույս դնել իրենց աջակցության վրա։ Դրա շնորհիվ մենք որոշակի աջակցություն ենք զգում նաեւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման եւ, ինչո՞ւ չէ, Հայաստանի զարգացման գործում»,- հավելել է Մարիո Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  29-ին Պարագվայի Սենատի կողմից ընդունված որոշման տեքստում ասվում է․ «Պարագվայի հանրապետության սենատը ճանաչում է 1915 – 1923 –ին հայ ժողովրդի վերապրած ցեղասպանությունը, որն իրականացվել է Թուրք Օսմանյան կայսրության կողմից եւ այս տարի վկայակոչում մարդկության դեմ այդ հանցագործության  100-րդ տարելիցը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ