News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչի եւ ՀՀ ոստիկանության  փորձաքրեագիտական վարչության մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ  մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

 Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Պետկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ, մաքսային ծառայության լեյտենանտ Ա.Գեւորգյանը դրդել է փաստաթուղթ կեղծելուն եւ մաքսանենգություն կատարելուն, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: «Քուլ Բաս» ՍՊԸ-ի տնօրեն  Վ.Գրիգորյանն, անձամբ օգտագործելու նպատակով, կեղծել եւ օգտագործել է պաշտոնական փաստաթուղթ, մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով Հայաստան տեղափոխել խոշոր չափերով ապրանք եւ տվել խոշոր չափերով կաշառք, իսկ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետ, ոստիկանության մայոր Ա.Նիկողոսյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շորթմամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Քրեական գործն  ուղարկվել է  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ