News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 31-ին հատուկ բրիֆինգի ժամանակ: Նա նշել է, որ մտադիր է զբաղեցնել Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը:

«Այսօր Համալսարանի ակադեմիական խորհուրդը կքննարկի իմ թեկնածությունը այդ պաշտոնում: Ես թողել եմ պաշտոնս, որ դրանով չխանգարեմ խորհրդին, որոշում ընդունել: Ինձ համար մեծ պատիվ է զբաղեցնել ռեկտորի պաշոտնակատարի պաշտոնը, հատկապես, որ իմ պապը երկար տարիներ այդ համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանն է եղել»,- ասել է Կվիտաշվիլին:

Անդրադառնալով հարցին, թե ո՞վ է իրեն փոխարինելու նախարարի պաշտոնում, Կվիտաշվիլին նշել է, որ նոր նախարարի անունը իրեն անհայտ է: «Ես չեմ կարող ասել իր հետնորդի անունը, կարող եմ միայն ասել, որ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է առաջին տեղակալ Իրակլի Գիորգիոբիանին»,- ասել է նա:

Նշենք, որ Ալեքսանդր Կվիտաշվիլին առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար էր նշանակվել 2008-ի հունվարի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Մայիսի 27-ին Վրաստանի խորհրդարանը կսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա վետոն վերացնելու ընթացակարգը
Վետոյի վերացումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահին՝ ստորագրության...
Վրաստանի խորհրդարանում մտադիր են հաղթահարել նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ
Մտադիր են հաղթահարել նախագահի վետոն...
Ամենաշատ