News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Վանաձորի քաղաքի բնակիչ, 21-ամյա Հրայր Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է՝ սպանության փորձից դառնալով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

«Դեպքը տեղի է ունեցել 2013թ.-ին: Իմ պաշտպանյալը տեսել է, թե ինչպես է իր ընկերը վիճում տուժող Սեյրան Հարությունյանի հետ, մոտեցել է, մի քանի րոպե զրուցել են, որը վերածվել է վիճաբանության, եւ իմ պաշտպանյալը դանակով հարվածել է նրան: Հրայրը դիտավորությամբ չի հարվածել, նա այդ մեղադրանքը չի ընդունում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալը դեպքից օրեր առաջ էր կալանավայրից դուրս եկել, որոշել էր կյանքը դասավորել, երբ այդ դեպքը պատահել է:

«Իսկ Սեյրան Հարությունյանը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել: Մեղադրանքը, թե կնոջ եւ մանկահասակ դստեր աչքի առաջ է դանակով հարվածել, իրականությանը չի համապատասխանում: Իմ պաշտպանյալը չի տեսել ոչ մեկին այդ տարածքում: Դեպքը տեղի է ունեցել տուժողի տան մոտ, հնարավոր է՝ վիճաբանությունների ձայների վրա դուրս եկած լինեն տնից, չենք կարող ասել»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրայր Հարությունյանը 2013 թ. հոկտեմբերի 12-ին վիճաբանել է Սեյրան Հարությունյանի հետ: Անտեսելով նրա կնոջ և մանկահասակ դստեր ներկայությունը և չհարվածելու խնդրանքները՝ Հրայրը ցուցաբերել է բացառիկ անգթություն, հարձակվել և իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել Սեյրան Հարությունյանին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ