News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուսանողների ու աշակերտների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, թե ինչո՞ւ ուսման մեջ հաջողություններ ունենալով ու մեդալ ստանալով, որոշ ուսանողներ, այդուհանդերձ ստիպված են վճարովի ուսում ստանալ բուհում: Նման հարց է ուղղել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողներից մեկը, ով անվճար տեղերի կրճատման պատճառով ընդունվել է վճարովի համակարգ:

Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ինչպե՞ս է ձեւավորվում եւ հաստատվում պետական պատվերը, եւ ինչո՞ւ պետությունն իր ներկայիս հնարավորություններով ի վիճակի չէ վճարել ավելի շատ տեղերի համար. «Ցավոք, մենք չունենք այն հնարավորությունները, որ միգուցե այլ երկրներում կան, որպեսզի բոլոր մասնագիտությունները լինեն  անվճար:

Պետությունն ընտրություն է կատարում, թե ո՞ր մասնագիտությունն ընտրի: Տվյալ պարագայում, թե ինչո՞ւ է այդպիսի ընտրություն կատարվել, պատճառը հետեւյալն է` իրավագետի մասնագիտություն ստացողների քանակը շատ է, ձեզ անկեղծորեն եմ ասում: Սա է եղել պատճառը, բայց այս դեպքերում էլ կան հնարավորություններ` օգնելու բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարել ուսման վարձը: Մենք այդ հնարավորությունների մասին բոլոր գերազանց սովորողներին կտեղեկացնենք»,- ասել է երկրի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ