News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա  Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի  3-ի առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ)։ Ռուսաստանի  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահին ուղեկցում էին Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Վալենտինա Մատվիենկոն ծաղիկ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին։ Դաշնության խորհրդի ղեկավարն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտ, որտեղ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ  ծանոթացել է արխիվային փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, որոնք վկայում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ։   Վալենտինա Մատվիենկոն չի կարողացել դիմանալ իր տեսածին եւ լաց է եղել։ Այցելության ավարտին նա գրություն է թողել Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի Սգո  մատյանում։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ