News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ազգային վարչության ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել, որում նշվում է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է լայնածավալ տարերային աղետների: Մինչ զեկույցը պատրաստելը, գիտնականները վերլուծել են 2014 թվականին տեղի ունեցած բնության երեւույթները:

Մասնավորապես, պարզվել է, որ Կալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառը եղանակի աննորմալ տաքացման եւ երաշտի հետեւանք են: Գլոբալ ջերմացումը նաեւ Կանադայում եւ Նոր Զելանդիայում ջրհեղեղների, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում երաշտի, Նեպալում ձնաբքի պատճառ է դարձել:

Ըստ Informing-ի, ամեն դեպքում, որոշ մասնագետներ կարծում են, որ չնայած կլիմայի փոփոխությունն ազդում է տարերային աղետների վրա, սակայն ամեն ինչ դրա հետ կապել պետք չէ, քանի որ եղանակային որոշ աննորմալ երեւույթներ կապ չունեն կլիմայի փոփոխության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ