News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տուլայի մոտ 9 մարդու կյանք խլած` Մոսկվա–Երեւան երթուղու ավտոբուսի վթարի 9–րդ զոհը`68–ամյա Հռիփսիմե Սիրեկանյանը Մոսկվա էր մեկնել երկու ամիս առաջ` եղբոր հուղարկավորությանը մասնակցելու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մահացածի որդին` Արա Սիրեկանյանը։

«Գնացել էր եղբոր թաղմանը, հետո որոշ ժամանակ որոշել էր մնար եղբորս ու քրոջս մոտ, որոնք Մոսկվայում են բնակվում»,– ասաց նա։

Տիկին Սիրեկանանը երեք երեխաների մայր էր, նրա ամուսինը երկար տարիներ եղել է Արմավիրի պրոֆտեխուսումնարանի, ապա Նոր Կեսարիա համայնքի դպրոցի տնօրենը։

Նա ամուսնու եւ որդու ընտանիքի հետ բնակվում էր Արմավիր քաղաքում։

Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին տեղեկացրին, որ Հռիփսիմե Սիրեկանյանի մարմինը, ամենայն հավանականությամբ, վաղը կտեղափոխվի Հայաստան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Ամենաշատ