News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Ազգային անվտանգության համակարգից հեռացվել են գերատեսչության նախկին ղեկավար էլդար Մահմուդովի 80 ազգականներն ու ընկերները: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: Պարբերականը հերթով թվարկում է Ազգային անվտանգության նախկին նախարարի բոլոր քրեական հանցագործությունները՝ ռեկետ, շանտաժ, դրամաշորթություն, մարդկանց առեւանգում: «Անկեղծ ասած՝ սպայի պատիվը պահանջում էր, որպեսզի Մահմուդովն ինքը կյանքի հետ մաքրի հաշիվները խայտառակ բացահայտումներից հետո: Սակայն ի՞նչ պատվի մասին է խոսքը. Մահմուդովն ու նրա շրջապատը չգիտեն, թե ինչ բան է սպայի պատիվը: Նրանք պետական անվտանգության համազգեստ հագած ավազակներ են»,- գրում է պարբերականը:

Ըստ աղբյուրների հաղորդած տեղեկությունների՝ Մահմուդովը նախարար լինելու օրոք հիմնել է Caspian Crystal բիզնես կայսրությունը, եղել է երկրում գրեթե միակը համարվող Wine City խանութների սեփականատերը, որտեղ վաճառվում են թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: Հիմա Բաքվում գործում է Wine City-ի 2 խանութ՝ յուրաքանչյուրը 18 հազար շշի պահեստով:

Հոլդինգում հաշվառված մեկ այլ ընկերություն՝ Riedel Crystal-ը, զբաղվում է էքսկլյուզիվ եւ շատ թանկարժեք սպասքի վաճառքով:

Մահմուդովի հոլդինգի սեփականությունն է հանդիսանում նաեւ ադրբեջանական գաստրոնոմների ցանցը, որին պատկանում են Gastronomy-1, Gastronomy-2 եւ Gastronomy-3 խանութները:

Caspian Crystal-ը նաեւ Բաքվում ռեստորանների ցանց ունի: Նրան են պատկանում Beluga, Salvador Dali, Lord, VİP, Velluto, Crystal Shikhovo եւ այլ ռեստորանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ