News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարում Հայաստանում բազմաթիվ ընտանիքների եկամտի կարեւորագույն աղբյուր հանդիսացող արտաքին մասնավոր դրամական փոխանցումների առումով աղետալի իրավիճակ է ստեղծվել: Ներկայացնենք կոմերցիոն բանկերի համակարգով արտերկրից ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումների տվյալները:

Եվ այսպես. հունվար-սեպտեմբերին այդ փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են գրեթե 426 մլն դոլարով (կամ 32.2%-ով): Այսինքն՝ դրամական փոխանցումների մասով բնակչության ընդհանուր եկամուտը կրճատվել է գրեթե մեկ երրորդով: Նկատենք, որ բազմաթիվ ընտանիքներ ընդհանրապես զրկվել են եկամտի աղբյուրից՝ մեր աշխատանքային միգրանտների՝ Ռուսաստան մուտքի արգելքի պատճառով:

Հաշվետու ժամանակահատվածում «ռուսական» դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են 419.2 մլն դոլարով կամ 38%-ով: Սակայն նույնիսկ նման հսկայական անկման պարագայում, փոխանցումների ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է տպավորիչ մնալ՝ ավելի քան 76%: Իհարկե, քիչ է հավանականությունը, որ իրավիճակը կկայունանա գոնե այս մակարդակում:

Դրամական փոխանցումների հոսքը կրճատվել է նաեւ այլ երկրների մասով: Բացառություն է միայն ԱՄՆ-ն, որտեղից դրամական փոխանցումներն աճել են 12.7 մլն դոլարով կամ 17.2%-ով:

Հաշվարկների համաձայն, հունվար-սեպտեմբերին ստացված դրամական փոխանցումների գումարը համարժեք է 428.6 մլրդ դրամի, եւ տարեկան կտրվածքով կրճատվել է գրեթե 115 մլրդ դրամով: Անկումն ավելին կլիներ, եթե Հայաստանում դոլարը չամրապնդվեց: Դրա հետեւանքով փոխանցումների հաշվարկային գումարը հաշվետու ժամանակահատվածում համեմատաբար աճել է՝ 60 մլրդ դրամով:

Ավելի վաղ նշել էինք, որ դրամական փոխանցումների նվազման արդյունքում բնակչության վճարունակության կրճատումն արդեն հանգեցրել է երկրի տնտեսության համար բացասական հետեւանքների: Օրինակ՝ ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները հունվար-սեպտեմբերին կրճատվել են գրեթե 40 մլրդ դրամով (կամ 4%-ով):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ