News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու այցելությունը կարգավիճակով ցածր է. այն  ոչ թե պետական է, ինչպես Մեդվեդեւի Երեւան այցելությունը, այլ պաշտոնական: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով ՌԴ Նախագահ Մեդվեդեւի այցելությունն Ադրբեջան:

Նրա խոսքով, հենց այդ հանգամանքից էլ երեւում է հայ-ռուսական եւ  ռուս-ադրբեջանական հարաբերությունների տարբերությունները: «Այն ավելի շատ հիշեցնում է հերթապահ այցելություն, որի նպատակն է հանդարտեցնել Ադրբեջանում ծավալվող հակառուսական հիստերիան,  կապված Հայաստանի հետ շահերի ամրապնդման, հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանը պաշտպանելու Ռուսաստանի հանձնառությամբ եւ դրա մասին ամենաբարձր մակարդակի հայտարարությամբ:  Ստորագրվելու է ընդամենը երկու փաստաթուղթ , որոնցից քիչ թե շատ լուրջ է պետական սահմանի մասին փաստաթուղթը»,- ասաց Գ. Մելիքյանը:

Ինչ վերաբերում է Մեդվեդեւի հայաստանյան այցին, հանրապետական պատգամավորն ասաց. «Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմություն ու կայացած ավանդույթներ, նոր փուլ թեւակոխեցին օգոստոսի ՌԴ նախագահ պետական այցելությամբ Հայաստան, որի ընթացքում հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, կարեւորագույն փաստաթղթեր ստորագրվեցին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ