News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երեք ցանցահենի կդատեն JPMorgan Chase-ը ջարդելու համար։ ԱՄՆ-ի դատախազությունը քրեական մեղադրանք է ներկայացրել երեք տղամարդու, որոնց կասկածում են ցանցահենային գրոհների, արժեթղթերի հետ կապված խարդախության, ինչպես նաեւ անձնական տվյալների գողության եւ փողի լվացման մեջ։

Ինչպես ենթադրվում է, իսրայելցիներ Գերի Շալոնը եւ Զիվ Օրենշտեյնը, ինչպես նաեւ ամերիկացի Ջոշուա Սեմյուել Ահարոնը մի քանի գրոհ են կատարել ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ JPMorgan Chase-ի համակարգը ջարդելու համար։ Արդյունքում նրանք մուտք են ստացել մոտ 80 միլիոն օգտատիրոջ հաշիվներին։ Բացի այդ, կիբերհանցագործները ջարդել են մոտ 10 այլ ընկերության համակարգերը, ներառյալ՝ Wall Street Journal-ինը, տեղեկացնում է NTDTV –ն։

Դատախազներն ասում են, որ հանցավոր խմբավորումը գործել է 2007-ից ի վեր եւ մուտք է ստացել ավելի քան 100 միլիոն մարդու տվյալներին։ Մեղադրանքները ներառում են մի քանի տարվա ընթացքում 12 ընկերության համակարգի վրա իրականացված կիբերգրոհներ, ներառյալ 7 ֆինանսական հաստատության, երկու ֆինանսական հրատարակության, ծրագրային ապահովմամբ զբաղվող երկու ընկերության եւ բորսային ռիսկերը գնահատող մեկ ընկերության։

Համակարգչային ցանցերը ջարդելուց հետո չարագործները փող են լվացել անօրինական ինտերնետ-խաղատների օգնությամբ։ Նրանք նաեւ տարբեր խարդախություններ են արել, ինչպես օրինակ համացանցային վճարումների համակարգի օգտագործում։

Ինչպես հաղորդվել է, Գերի Շալոնը եւ Զիվ Օրենշտեյնը Իսրայելում ձերբակալվել են։ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն պահանջել են արտահանձնել նրանց։ Ինչ վերաբերում է Ջոշուա Սամյուել Ահարոնին, նա դեռեւս ազատության մեջ է։ Ենթադրվում է, որ նա կարող է Ռուսաստանում թաքնվել։

Դատախազության կարծիքով, խմբավորման առաջնորդը Գերի Շալոնն էր։ Նա ղեկավարում էր ցանցահենային գրոհները, ինչպես նաեւ ապահովում էր առնվազն 12 անօրինական համացանցային խաղատան աշխատանքը։ Ենթադրվում է, որ կիբերհանցագործները անօրինական կերպով տիրացել են տասնյակ միլիոնավոր դոլարների։

Նշենք, որ JPMorgan բանկի վրա անցյալ տարվա հարձակումը ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույններից մեկն է եղել։ Չարամիտները մուտք են ստացել հաճախորդների բանկային տեղեկատվությանը, ինչպես նաեւ այլ անձնական տվյալների, ներառյալ անուններ եւ հասցեներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ