News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւան կատարած այցի շրջանակներում  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ  բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթատեքստում տարածքային զիջումներ անելու թեման չի քննարկվել։

Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Հայաստանում ՌԴ դեսպանատանից՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ իշխանությունները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած վերջին այցի ժամանակ քննարկել են արդյոք ադրբեջանական կողմին տարածքային զիջումներ անելու կամ ղարաբաղյան  հակամարտության կարգավորման այլ ցավոտ հարցերը։

Ինչպես նշել են ՌԴ դեսպանատնից, Սերգեյ Լավրովը Երեւանում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի ենթատեքստում։

Նշենք, որ «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ» թերթերն ու ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իրենց անանուն աղբյուրները, գրել էին, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է եկել՝ երկրի ղեկավարությանը համոզելու Ադրբեջանին վերադարձնել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտի համարվող տարածքների մի մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ