News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տրետյակովյան պատկերասրահը հայտարարել է վերջին փորձագիտական հետազոտության տվյալների մասին. «Սեւ քառակուսու» տակ երկու այլ գունավոր պատկեր է թաքցված: Այս մասին տեղեկացնում է «Կուլտուրա» հեռուստաալիքը։

««Սեւ քառակուսու» պատկերի տակ ինչ-որ պատկեր կար։ Մենք պարզեցինք, որ ոչ թե մեկ, այլ երկու նման պատկեր կա»,-պարզաբանել է Տրետյակովյան պատկերասրահի գիտական փորձագիտության բաժնի աշխատակից Եկատերինա Վորոնինան   «Սեւ քառակուսու» հարյուրամյակին նվիրված միջազգային գիտաժողովին»։

Հետազոտության հեղինակները Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներ Եկատերինա Վորոնինան, Իրինա Ռուստամովան եւ Իրինա Վակարը նաեւ վերծանել են «Սեւ քառակուսու» վրայի գրությունը, որը հեղինակային են համարում։ Ամբողջ ֆրազը, որին մի քանի տառ է պակասում, այսպես է հնչում. «Նեգրերի ճակատամարտ մութ քարանձավում»։ Համապատասխանաբար, Մալեւիչի կտավը կարելի է երկխոսություն համարել ֆրանսիացի գրող եւ էքսցենտրիկ Ալֆոնս Ալեի 1882-ին հեղինակած «Նեգրերի ճակատամարտ մութ քարանձավում ուշ գիշերին» կտավի հետ։

«Սեւ քառակուսին» ստեղծվել է 1915-ին՝ «0,10» վերնագրով ֆուտուրիստական ամփոփիչ ցուցահանդեսի թեմատիկ ցիկլի համար։ Կտավը ցուցահանդեսում գլխավոր տեղն էր զբաղեցնում՝ ի ցույց դնելով սուպրեմատիզմի ներուժը, փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ