News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման պատճառով շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան, հրաժարվում են ճանաչել հանցագործությունը: Այդպես են վարվում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները: Այս մասին գրում է Green Left-ը:

Ըստ հոդվածի, 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում սկսվեց 1.5 մլն հայերի կոտորածը: «Դա վտանգավոր նախադեպ դարձավ, որն ընդօրինակեցին եւ հետագայում տարածեցին տարբեր երկրների բռնապետական կառավարությունները: Չնայած համաշխարհային պատմության մեջ դրա ցավագին տեղին, աշխարհի կառավարությունները, այդ թվում՝ խոշոր գերտերությունները, հրաժարվում են ընդունել, որ այդպիսի բան տեղի է ունեցել»,- նշված է հրապարակման մեջ:

Մինչ օրս, ըստ հոդվածագրի, թուրքական կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Այն պնդում է, որ դա «արեւմտյան սուտ» է: Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ծախսել՝ փորձելով Հայոց ցեղասպանությունը ջնջել սեփական պատմությունից, կործանելով հայկական հուշարձանները եւ նույնիսկ փոխելով Հայաստանի անվան հետ կապված կենդանիների անունները»,- նշվում է հոդվածում:

Պարբերականի համաձայն, կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը հիասթափություն առաջացրեց վերապրածների եւ նրանց ընտանիքների շրջանում. այդ մարդիկ սարսափելի վայրագություններ են տեսել, որոնք մնացել են նրանց հիշողության մեջ:

«Այս միտումը Թուրքիայում շարունակվում է նաեւ 21-րդ դարում՝ քուրդ բնակչության դեմ պատերազմի տեսքով: «Իսլամական պետության» դեմ պայքարի ընթացքում Թուրքիան հարձակումներ է գործում երկրի քուրդ բնակչության դեմ: Ինչպես եւ Հայոց ցեղասպանության պարագայում, Թուրքիայի քուրդ բնակչությունը միջազգային հանրության աջակցությունը չստացավ:

Եթե պատմությունը մեզ որեւէ բան սովորեցրել է, ապա այն, որ եթե անցյալի հանցագործությունները չեն ճանաչվում եւ չեն պատժվում, դրանք նորից են տեղի ունենում: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար»,- ամփոփել է Green Left-ի հոդվածագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ